Համահայկական խաղերին բյուջեից գումար չի ծախսվել. Ի.Զաքարյան
Համահայկական խաղերին բյուջեից ծախսվել է զրո դրամ։ Այս մասին խաղերի փակման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ «Այսօր, երբ խաղերի կազմակերպչական բեռը և ամենօրյա գերլարված մթնոլորտը անցել է, կարող եմ հստակ խոսել մի քանի հարցերից։
Առաջին․ Արդյո՞ք բյուջեի վրա թանկ չի նստում նման ծավալուն միջոցառումը։
Պատասխանը կարող է շատերի համար շոկային հնչել՝ համահայկական խաղերին բյուջեից գումար չի ծախսվել։ Ամեն ինչ կազմակերպվել է հովանավորների հաշվին»-ասել է Զաքարյանը։
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր հովանավորներին.
Տաշիր բարեգործական հիմնադրամին Սամվել Կարապետյան
«Պրոեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ- ին
Տնօրեն՝ Նարեկ Նալբանդյան
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայան
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին
«Սիթի» ՍՊԸ – Սամվել Ալեքսանյանին
«Ապավեն» ՍՊԸ-ի հիմնադիր Գագիկ Աղաջանյանին
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ
«Ֆասթ Շիֆտ» ՍՊԸ
Ֆասթ Էքս Ընկերություն
«Էվոկաբանկ» ՓԲԸ
«Գրիգորյան Շին» ՍՊԸ
Երևանի կոնյակի գործարանին։