ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Ես ողջունում եմ Ձեզ Երևանում` երրորդ Համահայկական խաղերին:
Հայաստանը կրկին սիրով ընդունում է բազմաթիվ մարզիկների և մասնակիցների ամբողջ աշխարհից, որոնց միավորում է սերը սպորտի և հայրենիքի նկատմամբ:
Աշխարհի տարբեր երկրներ և քաղաքներ ներկայացնող մարզիկների աճող թիվը վկայում է այս խաղերի ուժի մասին, որը հավաքում է հազարավոր հայեր ամբողջ աշխարհից:
Անցկացնելով այս խաղերն այստեղ` ինքնիշխան, անկախ մայրաքաղաքում մեր հայրենիքի, մենք գիտենք, որ այսքան ակտիվ, շահագրգռված երիտասարդ մարդկանց ներուժն իր բարենպաստ ազդեցությունը կունենա նաև Հայաստանի և մեր ընդհանուր ապագայի վրա: Հայաստանը, նույնիսկ իր աճող խնդիրներով հանդերձ, մի հիասքանչ տեղ է ապրելու, աշխատելու, սովորելու և մարզվելու համար: Ամենից առաջ Հայաստանը մի տեղ է, որտեղ կզարգացվի Հայրենիքը և Սփյուռքը սնուցող ոգին և մշակույթը:
Մրցե՛ք հաղթելու համար, բայց ամենից առաջ մրցեք արդար ոգով: Վայելե՛ք այս խաղերը, բայց ամենից առաջ վայելեք Հայաստանում Ձեր անցկացրած ժամանակը: Մենք հուսով ենք, որ Դուք հաճույքով կհիշեք այս օրերը և նորից կայցելեք Հայաստանը: