ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2003թ. No 351-Ա
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2003 թվականի օգոստոսի 16-24-ը Երևանում Համահայկական երրորդ խաղերի անցկացման և կազմակերպման նպատակներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Ստեղծել Համահայկական երրորդ խաղերի անցկացման կազմկոմիտե հետևյալ կազմով`
Ի. Զաքարյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ, ՀԱՕԿ-ի նախագահ (կազմկոմիտեի նախագահ)
|
Կ. Արեյան | -ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)
|
Ա. Հարությունյան | -Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
|
Հ. Բեգլարյան | -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
|
Պ. Սաֆարյան | -ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
|
Ա. Աղաբեկյան | -ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
|
Ա. Ավետիսյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
|
Ա. Գալստյան | -ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
|
Ռ. Շուգարյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
|
Լ. Յոլյան | -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
|
Ա. Պետրոսյան | -ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
|
Հ. Վարյան | -ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
|
Գ. Միրզոյան | -Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ա.Մելիք-Շահնազարյան | -Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Կուբայի Հանրապետությունում և Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
|
Ա. Կարապետյան | -ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
|
Է. Միլիտոնյան | -ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ
|
Ա. Գրիգորյան | -ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ֆիզկուլտուրայի և սպորտային քաղաքականության վարչության պետ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար
|
Վ. Առաքելյան | -ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր
|
Գ. Գևորգյան | -Համո Բեկնազարյանի անվան “Հայֆիլմ” կինոստուդիայի տնօրեն
|
Հ. Աշուղյան | -բեմադրող
|
(կազմը փոփ. 26.06.03 թիվ 769-Ա որոշում)
- Համահայկական երրորդ խաղերի կազմկոմիտեին` 2-ամսյա ժամկետում մշակել խաղերի անցկացման ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ