ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԱՆԱԿ

Համահայկական խաղերն ավանդական են դարձել և կազմակերպիչներն էլ արդեն վանել են մեկնարկային տենդը: Մասնագետները մեծ ուշադրությամբ կհետևեն մրցումների ընթացքին: Պետք է ընտրել շնորհալիներին և ամրագրել մեր ազգային հավաքականում: Ցանկալի է, որ հետայսու ամառային օլիմպիական խաղեր մեր երկրի պատվիրակությունը մեկնի ստվար կազմով: Ուստի, համահայկականի ծրագրում ընդգրկված մարզաձևերի թիվն աստիճանաբար պետք է մեծացնել: Նաև սա է խաղերի հիմնական նպատակներից մեկը, որն աստիճանաբար իրականություն է դառնում:

Մայր Հայաստանում խաղերի անցկացումը նպաստում է ոչ միայն մարզակյանքի հարստացմանը, այլև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Նախորդ երկու խաղերի փորձը վկայել է, որ այստեղ երիտասարդ հայրենակիցները միմյանց հետ ծանոթանում, մտերմություն են հաստատում: Այս ամենն աննկատ չի մնում և պատահական չէ, որ հետզհետե մեծանում է խաղերի մասնակիցների քանակը, երկրների և քաղաքների աշխարհագրությունը:

Շնորհավորում եմ երրորդ համահայկականի բոլոր մասնակիցներին` նրանցից ակնկալելով ազնիվ մրցակցություն և բարձր արդյունքներ: