Մենք ունեցել ենք մասնակից նոր քաղաքներ, ունեցել ենք շատ լավ, ուժեղ կազմակերպված պատվիրակություններ․ Իշխան Զաքարյան

Մենք ունեցել ենք մասնակից նոր քաղաքներ, ունեցել ենք շատ լավ, ուժեղ կազմակերպված պատվիրակություններ․ Իշխան ԶաքարյանՀամահայկական ամառային 8-րդ խաղերը ռեկորդային էր մասնակիցների քանակի առումով։
Նախ 8 նոր պետություն իր քաղաքներով, ապա ՝ 7161 պատվիրակների թվով։ Ըստ խաղերի վիճակագրության` սրանք համահայկական խաղերի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշներն են, ինչի մասին հայտարարել էր նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը խաղերի փակման պաշտոնական արարողության ժամանակ։

Մենք ունեցել ենք մասնակից նոր քաղաքներ, ունեցել ենք շատ լավ, ուժեղ կազմակերպված պատվիրակություններ․ Իշխան Զաքարյան
«Ավարտվեցին համահայկական ամառային 8-րդ խաղերը։ 15 օր շարունակ Երևանում, Գյումրիում, Աշտարակում, Արթիկում, Ամասիայում, Արտաշատում, Սևանում, Ծաղկաձորում, Չարենցավանում և Աբովյանում համառ, անզիջում պայքար էր, որի արդյունքում խաղերին մասնակցեցին աշխարհի 42 պետությունների 181 քաղաքների հազարավոր մարզիկներ և մարզուհիներ», -հայտարարել էր Զաքարյանը։ ՀԽՀԿ նախագահի խոսքով, Համահայկական խաղերը ավարտվել են միայն տեխնիկապես, բայց իրենց խորքային ազդեցությամբ և գործնական հետևանքներով դեռևս շատ երկար տարիներ տալու են իրենց արդյունքները։
Մենք ունեցել ենք մասնակից նոր քաղաքներ, ունեցել ենք շատ լավ, ուժեղ կազմակերպված պատվիրակություններ․ Իշխան Զաքարյան«Հիմա շատ կարևոր է մասնագիտական ամփոփումը, ինչը կդառնա լավ հիմք հետագա աշխատանքների համար։ Մենք ունեցել ենք մասնակից նոր քաղաքներ, ունեցել ենք շատ լավ, ուժեղ կազմակերպված պատվիրակություններ, որոնց հետ հետագա աշխատանքները ենթադրում են խորքային, գրագետ և համակարգված մոտեցումներ։ Մենք դա անպայման անելու ենք»,- ասել է Զաքարյանը։ Նա հավելել է, որ 8-րդ խաղերի կազմակերպման ընթացքում եղել են նաև որոշ կազմակերպչական թերություններ, բացթողումներ սակայն դրանք շտկվել են ամեն օր ու շարունակում են շտկվել։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ