Մրցումային խաղերը կացնկացվեն գրեթե բոլոր մարզերում
Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել արհեստների և արվետների քաղաքն ու հայրաքաղաքն այս տարի կընդունի Համահայկական ամառային 8-րդ խաղերի ջահը։
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունն տեղի կունենա Գյումրիի Շիրակ մարզադաշտում։ Մարզական համահայկական այս տոնը մայրաքաղաքից բացի սպորտային տրամադրությամբ կվարակի նաև Հայաստանի մարզերը։ Մրցումային խաղերը կացնկացվեն գրեթե բոլոր մարզերում։
Մարզադահլիճների ընդհանուր վիճակի, մարզագույքով հագեցվածության և կազմակերպչական այլ հարցեր են քննարկել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյան, ՀԽՀԿ խորհրդական Մեսրոպ Հակոբյանը և 8-րդ խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանը, ով այցելել է բոլոր մարզերում տեղական իշխանությունների մատնանշած մարզադահլիճներ՝ տեղում ծանոթացել պայմաններին ու հնարավորություններին։ «Ընդյալնելով աշխարհագրությունը հնարավորություն են ընձեռում սփյուռքահայ երիտասարդներին Երևանից բացի, այցելել նաև Հայաստանի մարզեր, տեսնել ու ճանաչել հայրենիքը նաև մայրաքաղաքից դուրս»,-համոզված են խաղերի կազմակերպիչները։