Սպասվում են հետաքրքիր զբասաշրջային միջոցառումներ
Համահայկական ամառային 8 -րդ խաղերի մասնակիցներին մարզական հագեցած ծրագրից բացի, սպասվում են նաև հետաքրքիր զբասաշրջային միջոցառումներ։ Այդ և հյուրանոցների գնային քաղաքականության վերահսկման վերաբերյալ հարցեր է քննարկել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում։
Իշխան Զաքարյանը, մասնավորապես, անդրադարձել է հյուրանոցների գնային քաղաքականությանը և ներկայացրել նախորդ տարիներին հյուրանոցների գների հետ կապված խնդիրները՝ նշելով, որ խաղերի օրերին, պայմանավորված Հայաստան այցելած հյուրերի մեծ քանակով, հյուանոցները սահմանում են անտրամաբանական բարձր գներ, ինչն առաջացնում է այցելուների վրդովմունքն ու հիասթափությունը։ Ուստի անհրաժեշտ է վերանայել իրավիճակը և հնարավորինս կանխել նման երևույթները։ Կոմիտեի նախագահը նշել է նաև, որ հասկանալի է՝ գործ ունենք մասնավոր ոլորտի հետ և գործում են ազատ շուկայական հարաբերություններ, բայց զբոսաջրջության կոմիտեն կարող է բանակցել, որպեսզի կիրառվեն որոշակի զսպման մեխանիզմներ։
Զբոսաջրջության կոմիտեն պատրաստակամություն է հայտնել խաղերի ընթացքում և ազատ օրը՝ օգոստոսի 11- ին, կազմակերպել տուրեր Հայաստանի տեսարժան վայրեր՝ տրամադրելով զբոսավարներ։