Արմենիա հեռուստատեսության հյուրն է ՀԽՀԿ Արգենտինայի ներկայացուցիչ Ավետիս Թոքատլյանը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո 1999 թվականի օգոստոսին առաջին անգամ հայրենիքում համախմբեց աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, մարզիկներին ու մարզասերներին:
Խաղերն անցկացվում են օլիմպիական սկզբունքով 4 տարին մեկ անգամ: Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-ից 19-ը։ Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Գյումրիում։
Արմենիա հեռուստատեսության «Բարի Լույս» ծրագրի տաղավարում է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի անդամ, Արգենտինայի ներկայացուցիչ Ավետիս Թոքատլյանը