«Բավականին շատ է մեր կամավորների բանակը՝ շուրջ 2000-ին մոտ, նրանք ամենուր են»․ Իշխան Զաքարյան

Հերթականը, արդեն՝ 8-րդը, բայց տարբերվող ու ոչ սովորական։ «Թե արտերկրից եկող, թե Հայաստանից մասնակցող մարզիկների թվով ունենք զզալի առաջընթաց, և թիվը ավելացել է՝ ավելի քան 7000 մասնակիցների հայտեր», -ասել է Համահայկական ամառային խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ռեկորդային թվով մարզիկ մասնակցելու Համահայկական խաղերին։

«Արդեն ունենք 181 քաղաք, որը բոլոր նախորդ տարիների համեմատ ռեկորդային թիվ է», -ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։
Ամենաշատ հայտերը եղել են Ռուսաստանից ու Վրաստանից դիմել են նաև անհատական սպորտաձևերի համար, ինչպիսին են՝ լողը, գոլֆը, շախմատը։

Ռեկորդային է կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորների թիվը։ «Բավականին շատ է մեր կամավորների բանակը՝ 2000-ին մոտ, նրանք ամենուր են՝ օդակայանում, մաքսային կետերում, սահմանին, որտեղից գալիս են մեր պատվիրակությունները», -ասել է Իշխան Զաքարյանը։