Թիմային մարզաձևերում պայքարը մոտենում է ավարտին

Համահայկական 8-րդ խաղերում թիմային մրցաշարերը մոտենում են եզրափակիչներին։ Այսօր՝ օգոստոսի 17-ին, մի քանի մարզաձևերում կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները։ Տղամարդկանց բասկետբոլի կիսաեզրափակիչներում սպասվում են հետևյալ խաղերը․

Ժամը 19։00-ին՝ Բևերլի Հիլզ – Գլենդել Մ

Ժամը 20։30-ին՝ Արթիկ – Գլենդել

Հանդիպումները կկայանան «Միկա» մարզահամալիրում։

Կանանց բասկետբոլի կիսաեզրափակիչները ևս «Միկայում» են։ Դրանք են․

Ժամը 16։00-ին՝ Գլենդել – Թեհրան

Ժամը 17։30-ին Բևերլի Հիլզ – Շումեն

Ֆուտբոլի կիսաեզրափակչում կկայանան հետևյալ խաղերը․

11։00 Դոնի Նախիջևան – Կրասնի Ղրիմ

15։00 Բուենոս Այրես – Սոչի

Դոնի Նախիջևան – Կրասնի Ղրիմ հանդիպումը Չարենցավանում է, իսկ կիսաեզրափակիչ մյուս խաղը՝ Աշտարակում։

Տղամարդկանց ֆուտզալի կիսաեզրափակչի շրջանակներում Չարենցավանում տեղի կունենան այս խաղերը․

Ժամը 11։00-ին՝ Երևան –  Մոսկվա

Ժամը 13։00-ին Դոնի Ռոստով – Աբովյան

Իսկ կանանց ֆուտզալի մրցաշարն այսօր ավարտվում է։ Չարենցավանում տեղի կունենա եզրափակիչը, ինչպես նաև 3-րդ տեղի համար հանդիպումը։

Բրոնզե մեդալների համար կմրցեն երևանյան 2 թիմեր՝ Երևան 1 – Երևան 2։ Չեմպիոնական կոչումն էլ կվիճարկեն Սիդնեյ 2 և Արթիկ թիմերը։ 3-րդ տեղի համար խաղի մեկնարկը ժամը 15։00-ին է, իսկ Սիդնեյ 2 – Արթիկ եզրափակչինը՝ 17։00-ին։