Իրանը միշտ ներկա է եղել Համահայկական խաղերին․ Հենրիկ Խալոյան

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ, Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյան

Ես 2018 թվականից գործկոմի անդամ եմ։ Իրանը միշտ ներկա է եղել, հզոր պատվիրակություն է ունեցել ամբողջ ութ խաղերին էլ։ Այս տարի 3 թեմերի հին քաղաքներով է ներկայանում Իրանը․ Թավրիզը՝ 35 մասնակցով, Սպահանը՝ 25-ով, Թեհրանի պատվիրակությունը՝ շուրջ 150 մասնակցով։ Ունենք նաև վոլեյբոլի ու բասկետբոլի խմբեր։

Բավական կարևոր է, որ Սփյուռքը հայրենիքը չճանաչի միայն Երևանով, և Գյումրին, որպես սպորտային, մշակութային կենտրոն, մեզ համար շատ առաջնահերթ էր, և մի շարք խաղերր փորձում ենք անցկացնել տարբեր մարզերում։

Հույս ունեմ, որ այս խաղերով բոլորը կծանոթանան առավելաբար Գյումրիի հետ, ինչպես 2019-ին խաղերին՝ Ստեփանակերտի հետ։