Կայացել են տղամարդկանց վոլեյբոլի հերթական հանդիպումները

Համահայկական 8-րդ խաղերի շրջանակներում տեղի են ունեցել տղամարդկանց վոլեյբոլի հերթական հանդիպումները։ Այսօր՝ օգոստոսի 8-ին, «Գազպրոմ Արմենիա» համալիրում ավարտված խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

1-ին ենթախումբ

Դիարբեքիր –Աշտարակ 0։3

Վանաձոր- Վայք 3։0

2-րդ ենթախումբ

Կրասնոդար – Ստամբուլ 1։3

5-րդ ենթախումբ

Եղեգնաձոր- Բյուրեղավան 3։0

Համահայկական խաղերի տղամարդկանց վոլեյբոլի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 7-ին, կավարտվի օգոստոսի 18-ին։ Նույն օրը տեղի կունենան 3-րդ տեղի համար, ինչպես նաև եզրափակիչ հանդիպումները։