Համահայկական խաղերում սկսվում են գոլֆի, հեծանվասպորտի, հրաձգության և սեղանի թենիսի մրցումները

Համահայկական 8-րդ խաղերի շրջանակներում օգոստոսի 9-ից 13-ը տեղի կունենան գոլֆի մրցումները։ Դրանք անցկացվելու են «Արարատ» գոլֆի ակումբում։

Սկսվում են նաև հեծանվասպորտի, հրաձգության և սեղանի թենիսի մրցումները

Հեծանվասպորտի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 9-ից 10 Շորժա–Ծովագյուղ թերակղզի հատվածում։

Հրաձգության մրցումները կկայանան օգոստոսի 9-ից 14-ը Երևանի հրաձգության մարզադպրոցում։

Սեղանի թենիսի առաջնությունը նախատեսված է անցկացնել օգոստոսի 9-ից 14-ը Չարենցավանի Ա․ Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։