ՀԽՀԿ նախագահը հանդիպել է Ավստրալիայի պատվիրակության հետ

ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը շարունակում է հանդիպումների շարքը խաղերին մասնակցող  երկրների պատվիրակությունների հետ։ Հերթակական հանդիպումը Ավստրալիայի պատվիրակության հետ էր։

Ավստրալիան համահայկական ամառային 8-րդ խաղերին ներկայացել է 113 հոգանոց պատվիրակությամբ։  Ցուցաբերած սպորտային  արդյունքներից բացի նրանց հիշում են  հատկապես մարզական շքերթին   յուրահատուկ մասնակցությամբ՝ գեղեցիկ հանդերձանքով ու Ավստրալիային խորհրդանիշը համարվող կենգուրուներով։

Ի․Զաքարյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակությանը  նման գեղեցիկ ու  կազմակերպված հանդես գալու համար և նշեց որ լավագույն պատվիրակություններից  մեկն է։ « Ինքս  Սիդնեյում մասնակցել եմ օլիմպիական խաղերին և 30 ժամ ճանապարհ եմ անցել, պատկերացնում եմ ճանապարհի  հետ կապված բոլոր  անհարմարությունները։ Նաև  դրա համար եմ ուզում շնորհակալություն հայտնել, որ այդքան  ճանապարհ կտրել-անցել եք  ու կազմել մեր այս գեղեցիկ ու մեծ համահայկական  ընտանիքի  մի մասը։ Տպավորված եմ Ձեր պատվիրակությամբ»։

Ի․ Զաքարյանը նշեց, որ Ավստրալիայից ակնկալիքները  մեծ են  ու դեռ բավական անելիք ունեն  և տեղեկացրեց, որ պատվիրակության ղեկավար Ռազմիկ Ասատրյանին նշանակվել է  Ավստրալիայում  կոմիտեի  լիազոր ներկայացուցիչ , որպեսզի այսուհետև արդյունավետ լինի կազմակերպչական աշխատանքներ և՛ թիմերի, և՛ հովանավորների հետ։ « Տեղեկացա, որ մեծամասնությունդ առաջին անգամ եք Հայաստանում։ Ուզում եմ, որ հաճախ գաք, Համահայկականը  լինի այն գեղեցիկ առիթը, որ ձեզ բերեց ձեր հայրենիք։ Մի նայեք  հեռավորությանը, եկեք, սա ձեր հայրենիքն է ու այստեղ ապագան ձերն է։ Ուր էլ ապեք, աշխարհի որ ծայրում էլ լինեք, միևնույն է ձեև հայրենիքը Հայաստանն է ու ձեր հող ու ջուրը էս երկիրն է։ Այնպես, որ այսօր ստեղծված կապերն ամուր պահեք »։

Կոմիտեի նախագահը  լսեց նաև մարզիկներին, նրանց    ներկայացրած հարցերն ու  կազմակերպչական որոշ խնդիրներ՝ մասնավորապես մարզակառույցների հետ կապված: