Հայտնի են կանանց և տղամարդկանց շախմատի մրցանակակիրները

Համահայկական 8-րդ խաղերի շրջանակներում ավարտվել են շախմատի մրցումները։ Օգոստոսի 10-ին ամփոփվել են արդյունքնները։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մարզիկները

Տղամարդիկ

1-ին տեղ՝ Վաչե Սուքիասյան – Երևան

2-րդ տեղ՝ Գարիկ Մարտիրոսյան – Ճամբարակ

3-րդ տեղ՝ Կարեն Թովմասյան – Հրազդան

Կանայք

1-ին տեղ՝ Անահիտ Մուրադյան – Երևան

2-րդ տեղ՝ Աստղիկ Հակոբյան – Վաղարշապատ

3-րդ տեղ՝ Նարինե Ասլիբեկյան – Աբովյան

Շախմատի մրցումներն անցկացվել է օգոստոսի 8-10 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում:

Տղամարդկանց պայքարին մասնակցել է 171, կանանց պայքարին՝ 66 շախմատիստ: Ներկայացուցիչներ եղել Հայաստանի բոլոր քաղաքներից, Իրանից, Իսպանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլն:

 

sh10
sh6
sh8
sh9
sh7
sh3
sh4
sh2
sh5
sh1