Հանդբոլի ու հրաձգության մրցումներում անզիջում պայքար է ծավալվել

Համահայկական խաղերի տարբեր մարզաձևերի մրցաշարերում պայքարն աստիճանաբար թեժանում է։

Անզիջում մրցակցության մասին է խոսում Ալավերդին ներկայացնող հանդբոլի մրցավար Լաուրա Միրզոյանը։ Նա ընդգծում է, որ թիմերը հետաքրքիր պայքար են ծավալել։

«Թիմերը, ճիշտ է, քանակով քիչ են, բայց ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր է անցնում։ Շատ ինտրիգային մրցակցություն է։ Բոլոր թիմերն էլ շատ պատրաստ են։

Հետաքրքրությունը ավելի շատ է Համահայկական խաղերի ընթացքում, քան սովորական մրցումների ժամանակ»,– նշում է նա։ Սիրիայի Քեսաբ քաղաքը ներկայացնող հրաձիգ Վահե Սաղդջյանն էլ, որն առաջին անգամ է Հայաստանում, շատ է ցանկանում լավագույնս հանդես գալ։ «Մրցումների հետ կապված մի քիչ վախ կա, բայց հաղթելու ենք։ Խաղերը շատ լավ են ընթանում, առաջին անգամ եմ Հայաստանում, շատ հավանեցի խաղերը, մթնոլորտը, շփվեցինք, նոր ընկերներ ձեռք բերեցինք»,- ասում է նա։ Համահայկական 8-րդ խաղերի ընթացքում հրաձգության մրցումներն անցկացվում են օգոստոսի 9-14-ը, իսկ հանդբոլինը՝ օգոստոսի 7-13-ը։