Ձևավորվել է աշխատանքային խումբ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Գյումրիում անձամբ է հետևում խաղերի բացման նախապատրաստական աշխատանքներին։ ՀԽՀԿ նախագահը Շիրակի մարզպետարանում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության, մարզական շքերթի, Շիրակի մարզ այցելող հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու և այլ նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ։

Այնուհետև Գյումրի համայնքի շախմատի մարզադպրոցում կայացել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված թիմային խաղային մարզաձևերի ենթախմբային փուլերի մրցումների վիճակահանությունները։

Մարզաձևերի գլխավոր մրցավարները ներկայացրել են ենթախմբային մրցումների մրցավայրերը։