Սպորտային պարերը Սփյուռքի հետ միասին պետք է զարգացնենք․ Մարիաննա Մամյան

Համահայկական ամառային 8-րդ խաղերում Սպորտային-պարահանդեսային պարերը առանձնահատուկ տեղ ունեն։ Պարի և Սպորտային պարերի համահայկական խորհրդի  նախագահ Մարիաննա Մամյանը ներկայացնում է․

Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Գյումրիում։ Սպորտային-պարահանդեսային պարերի հիմքը դրվել է 2005 թվականից, երբ եկա այստեղ ու զարգացրի այս գեղեցիկ սպորտաձևը։ Արդյունքում այս տարի Համահայկական 8-րդ խաղերի շրջանակներում, սպորտային-պարահանդեսային պարերը ներգրավված են այս միջոցառման մեջ։

Երրորդ անգամն ենք մասնակցում․ առաջինը՝ Երևանում, երկրորդը՝ Արցախում և երրորդը՝ Գյումրիում։ Շատ մեծ ոգևորություն կա բոլորի մոտ։ Երեխաները շատ լավ պատրաստված են։ Սպորտային-պարահանդեսային պարերի մրցաձևում ներկայանալու է հինգ երկիր, 11 քաղաք։ Երկրներն են՝ Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Ավստրիան, Հայաստանը։ Վստահ եմ՝ հաջորդ անգամ 9–րդ խաղերին երկրների քանակը շատ, ավելի շատ է լինելու և քաղաքները նույնպես։ Սպորտային պարերը Սփյուռքի հետ միասին պետք է զարգացնենք։

Շատ գեղեցիկ ելույթ է սպասվում, սիրուն հագուստով, բարձր տրամադրությամբ։
Վստահ եմ, որ մասնակիցները ձեռք կբերեն նոր ու լավ ընկերներ։