Ֆրանսիայի թիմի հավաքականը՝ Երևանում․ տեսանյութ

Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցելու համար Հայաստան ժամանած Ֆրանսիայի պատվիրակության անդամներն են։ Նրանք այսօր մեկնում են Գյումրի՝ մասնակցելու Խաղերի շքերթին ու բացման պաշտոնական արարողությանը։

Նշենք, որ Համահայկական խաղերի բացման արարողությունը և շքերթը տեղի են ունենալու Գյումրու «Շիրակ» մարզադաշտում։ Այդ նպատակով հատուկ կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա, ընթանում են շքերթի վերջնական փորձերը։

Հիշեցնենք՝ Համահայկական ամառային 8-րդ ամառային խաղերին կմասնակցեն ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ՝ աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից: