2015թ. Համահայկական խաղերը կլինեն աննախադեպ
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի մասնակցությամբ ապրիլի 27-ին տեղի ունեցավ ՀԽՀԿ գործադիր կոմիտեի նիստ`օրակարգում ընդգրկելով չորս հարց:
Օրակարգային հարցերը հիմնականում առնչվում են 2015 թվականին անցկացվելիք Համահայկան ամառային վեցերորդ խաղերին: Քանի որ համահայկական խաղերը անցկացվում են չորս տարին մեկ անգամ, իսկ հինգերորդ ամառային խաղերը անցացվել էին 2011 թվականին , ուստի Համահայկական ամառային 6-րդ խաղերը համընկել են Մեծ եղեռնի 100 – րդ տարելիցին և անցկացվում են Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում :
Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը : «Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլ նաև քաղաքների աշխարհագրությամբ: Այս խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: » , – ասաց ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը :
Ի. Զաքարյանի տեղեկացմամբ նախկին տասը մարզաձևին` ՖՈՒՏԲՈԼ, ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼ, ԲԱՍԿԵՏԲՈԼ, ՎՈԼԵՅԲՈԼ, ԱԹԼԵՏԻԿԱ , ԹԵՆԻՍ, ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ ,ՇԱԽՄԱՏ, ԲԱԴՄԻԹՈՆ, ԼՈՂ ավելացնել է ևս յոթը` ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼ,ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԵՐ,ԳՈԼՖ , ՀԱՆԴԲՈԼ, ԲԱԶԿԱՄԱՐՏ , ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏ և ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ : Նիստի ընթացքում քննարկվեցին Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մարզաձևերի փուլային անցկացման վայրերը, մասնավորապես` Ստեփանակերտում կանցկացվեն ֆուտբոլ և վոլեյբոլ մարզաձևերը, Գյումրիում, Աբովյանում ` ֆուտբոլ, Վանաձորում` հանդբոլ, Արտաշատում` թեթև աթլետիկա մարզաձևերը: Հեծանվասպորտի վազքուղին ընտրվել է Երևան Էջմիածին մայրուղին:
Կոմիտեի նախագահը տեղեկացրեց , որ ՀՀ Կառավարությունը հաստատել է խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեն: Կոմեիտեի կազմում ընդգրկված են , ՀՀ գործադիր մարմնի, կառավարության առընթեր մարմինների, ՀՀ ԱԺ պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: ՀՀ Վարաչապետի մասնակցուությամբ արդեն անցկացվել է կազկոմիտեի առաջին նիտը և Հովիկ Աբրահամյանը կոմիտեի անդամներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
«Եթե նախորդ խաղերին մենք ունեինք մոտ 3200 մասնակից, ապա այսօրվա դրությամբ արդեն 4000 մասնակցի հայտեր կան, այն էլ Սփյուռքից: Ընդհանուր առմամբ նախատեսում ենք մոտ 5000 – 5500 մարզիկ- մարզուհի»,- ասաց Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Կոմիտեի նախագահը նշեց որ , համահայկական վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն : Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով: Քանի որ խաղերը անցկացվում են Ցեղասպանության 100 – րդ տարելիցի տարում ջահի վառման արարողությունը կրելու է խորհրդանշական բնույթ: Այդ աշխատանքները համակարգելու է կազմկոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Տեղեկացնենք, որ Համահայկական ամառային վեցերորդ խաղերի գլխավոր մրցավարը սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը, գլխավոր ռեժիսորը Արամ Սուքիասյանը, հեռուստատեսային ռեժիսորը Հրաչ Քեշիշյանը: