Անցկացվել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստ
Մարտի 19-ին կառավարությում տեղի է ունեցել Համահայկական ամառային յոթերորդ խաղերի
կազմկոմիտեի նիստ՝ փոխվարչապետ, համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը մանրամասներ է ներկայացրել խաղերի կազմակերպման ու անցկացման վերաբերյալ: «Համահայկական ամառային յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Այս անգամ Համահայկական խաղերը անցկացվելու են երկու փուլով: Առաջինը՝ բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը,
տեղի կունենան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Երկրորդ փուլը՝ մրցումային հաջորդ օրերը և փակման հանդիսավոր արարողությունը, կանցկացվեն Երևանում: Այս տարի լրանալու է խաղերի անցկացման քսանամյակը, և ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը»:
Կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և
հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը:
Ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են: