Բադմինթոնի առաջնությունում մասնակցում են 106 մարզիկ-մարզուհիներ
Թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցում այսօր օգոստոսի 8-ին Համահայկական 8-րդ խաղերի շրջանակում կայացել է կանանց և տղամարդկանց բադմինթոնի առաջնությունը։ Կանանց առաջնությանը մասնակցել են 49 մարզիկներ, իսկ տղամարդկանց առաջնությանը` 57։
Բադմինթոնի առաջնությանը մասնակցել են մարզիկ-մարզուհիներ Կրասնոդարից Մինսկից, Գրոդնոյից, Բուչայից, Աստանայից, Թբիլիսիից, Տալլինից, Կիևից, Սոֆիայից և Վառնայից։ Այսօրվա խաղերի 1-2 տեղերը զբաղեցրած մարզիկները վաղը կմրցեն 1/8 եզրափակչում։
Զրուցելով մասնակիցների հետ, թե ինչ կարծիք ունեն առաջնության կազմակերպումից և ընդհանուր տպավորություններով կիսվելուց հանդիպեցինք
Եվրոպայի չեմպիոն և համահայկական խաղերի 5-րդ և 6-րդ զուգախաղերի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ համահայկականի այս տարվա խաղերը տարբերվում են անցած տարիների խաղերից։ «Հատկապես մարզադաշտի վերանորոգումը և բարձրակարգ պայմանները ավելի հարմարավետ են դարձնում մրցումը», -նշել է Վարրդիթեր Պողոսյանը։
Նրա խոսքով, բադմինթոնը իր կյանքն է, և նրա համար շատ հաճելի է բազմաթիվ մարզիկների ներկայությունը։ «Դա վկայում է բարձր մակարդակի և սպորտի զարգացման մասին», -նկաատել է Պողոսյանը։