Ռուսաստանից Համահայկական ամառային 8-րդ խաղերը կընդունի 6 նոր քաղաք

Հայաստանում շուտով կմեկնարկեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը, և մեծամասշտաբ միջոցառմանն ընդառաջ համահայկական խաղերի շտաբում ակտիվ աշխատանքներ են ընթանում։

Համահայկական խաղերի ԱՊՀ և այլ երկրների պատասխանատու Եփրեմ Մկրտչյանն ասում է` Համահայկական ամառային 8-րդ խաղերին ամենաշատ հայտ ներկայացվել է Ռուսաստանից, Վրաստանից։

«Այս տարի Համահայական խաղերին մասնկցության համար հայտեր ուղարկել են համարյա բոլոր նախկին ԽՍՀՄ երկրներից ՝ այս պահի դրությամբ դրանց քանակը 1094 է ։ Ամենաշատ հայտերը ներկայացվել են Ռուսաստանից։ ՌԴ մեր հայրենակիցները համահայկական խաղերին կներկայանան 24 քաղաքի՝ 701 մասնակիցով։ Ռուսաստանից համահայկական ամառային 8 խաղերը կնդունի 6 նոր քաղաք։ Վրաստանի մեր հայրենակիցները խաղերին կմասնակցեն 7 քաղաքի 301 մարզիկով» – ասում է պարոն Մկրտչյանը։ Խաղերին կմասնակցեն Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Լիտվայի, Էստոնիայի և այլ երկրների պատնիրակություններ։

Նրա խոսքով, ամենաշատը հայտեր ներկայացվել են ֆուտզալ և ֆուտբոլ մարզաձևերից: Դիմել են նաև անհատական սպորտաձևերի համար, ինչպիսիք են՝ լողը, գոլֆը, շախմատը: Բայց թիմային սպորտում ավելի շատ կլինեն վոլեյբոլը և լողափնյա վոլեյբոլը (հանդբոլ)։

«Հիմնականում մասնակիցները երիտասարդ տարիքի են, որոնք հիմնականում շախմատ ու լող սպորտաձևերին են մասնակցում»,- ներկայացնում է Եփրեմ Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ այս տարի Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացումը տեղի է ունենալու Գյումրիում, օգոստոսի 5-ին։