ՀԽՀԿ պատվիրակության այցը Արցախ[:hy]ՀԽՀԿ պատվիրակությունը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել է Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման հետ կապված հարցեր[:]
ՀԽՀԿ պատվիրակությունը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել է Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման հետ կապված հարցեր
Այսօր՝ հուլիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ՀԽՀԿ գործկոմի անդամների և Համահայկական խաղերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուների:Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպմանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ 2019թվականին հայ ժողովրդի հայրենիքի արցախյան հատվածումՀամահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը ներկայիս բարդ շրջանում խիստ պահանջվածպատմական իրադարձությունէ։
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը շեշտել է, որ այս որոշումն ընդունվել է Գործադիր կոմիտեի անդամների կողմից միաձայն, ինչը լավագույն կերպով արտացոլում է կազմակերպության հիմնական նպատակը՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
Նախագահ Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում՝ մարզամշակութային կյանքի զարգացման և համահայկական կարևորություն ունեցող կապերի ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Այնուհետև քննարկվել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ Պարոն Զաքարյանը ներկայացրել է կատարվելիք աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց հետ կապված խնդիրները և առաջնային լուծում պահանջող հարցերը։
Նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախին ընձեռնված հնարավորության համար և շեշտել, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը հատկապես կարևոր է ազգային անվտանգության և միջազգային հեղինակության առումով, քանի որ այն ցույց կտա ողջ աշխարհին իրական Արցախն ու արցախցուն։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի իշխանությունների հետ շրջայցերի միջոցով մարզական կառույցների վիճակին ծանոթանալու և ստացված տվյալները միասին ամփոփելու վերաբերյալ։
Հանդիպումից անմիջապես հետո Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Իշխան Զաքարյանի գլխավորությամբ շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի ուսումնական հաստատություններում տեղակայված մարզական կառույցներով՝ պայմաններին ծանոթանալու նպատակով։
Հուլիսի 9-ից շրջայցեր կկատարվեն նաև Արցախի մյուս քաղաքներում ևս։[:hy]Այսօր՝ հուլիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ՀԽՀԿ գործկոմի անդամների և Համահայկական խաղերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուների:Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպմանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ 2019թվականին հայ ժողովրդի հայրենիքի արցախյան հատվածումՀամահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը ներկայիս բարդ շրջանում խիստ պահանջվածպատմական իրադարձությունէ։
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը շեշտել է, որ այս որոշումն ընդունվել է Գործադիր կոմիտեի անդամների կողմից միաձայն, ինչը լավագույն կերպով արտացոլում է կազմակերպության հիմնական նպատակը՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
Նախագահ Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում՝ մարզամշակութային կյանքի զարգացման և համահայկական կարևորություն ունեցող կապերի ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Այնուհետև քննարկվել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ Պարոն Զաքարյանը ներկայացրել է կատարվելիք աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց հետ կապված խնդիրները և առաջնային լուծում պահանջող հարցերը։
Նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախին ընձեռնված հնարավորության համար և շեշտել, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը հատկապես կարևոր է ազգային անվտանգության և միջազգային հեղինակության առումով, քանի որ այն ցույց կտա ողջ աշխարհին իրական Արցախն ու արցախցուն։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի իշխանությունների հետ շրջայցերի միջոցով մարզական կառույցների վիճակին ծանոթանալու և ստացված տվյալները միասին ամփոփելու վերաբերյալ։
Հանդիպումից անմիջապես հետո Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Իշխան Զաքարյանի գլխավորությամբ շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի ուսումնական հաստատություններում տեղակայված մարզական կառույցներով՝ պայմաններին ծանոթանալու նպատակով։
Հուլիսի 9-ից շրջայցեր կկատարվեն նաև Արցախի մյուս քաղաքներում ևս։