Պոլսահայ համայնքը Պատրիարքի օրհնանքով ու երգուպարով է ճանապարհել Համահայկական խաղերի մասնակիցներին
Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարքի հովանավորությամբ և օրհնությամբ տեղի է ունեցել «Հայ երգ ու պար» խորագրով երեկո։ Գեղեցիկ կատարմամբ ներկաներին հիացրել է երգիչ Պարթև Կարեանը՝ Առագաստ նվագախմբի ընկերակցությամբ
Հանդիսութեան բացման խոսք է ասել Սեւան Աթաօղլուն եւ շնորհակալություն հայտնեց Պատրիարք Հօրը իր հովանավորութեան համար։
Այնուհետև բեմ են հրավիրվել Պոլիս, Սասուն և Պիթլիս մարզախմբերի մարզիկներ եւ պատասխանատուներ, որոնք Համահայկական ամառային 8-րդ խաղերում պետք է ներկայացնեն Ստամբուլը։
Այս առիթով Պատրիարք Հայրը իր պատգամն է փոխանցել ներկաներին և գնահատել Կղզեաց Հոգեւոր Հովիվ Հայր Սուրբին եւ Սեւան Աթաօղլուին համագործակցությունը, որուն որպէս հետեւանք հանդիսաւոր գիշեր մը եւս պատրաստուած էր կղզեբնակ ժողովուրդին։
Հանդիպման ընթացքում, Համահայկական Խաղերի մասնակիցներին բարի ճանապարհ են մաղթել։ Նրանք ոչ միայն պիտի մասնակցեն խաղերին, նաեւ պիտի ներկայացնեն պոլսահայ համայնքը։
Պատրիարքի պատգամից հետո, Համահայկական Խաղերի պատուիրակությունը որպէս հուշանվեր մարզական զգեստ է տվել Յարութիւն Վարդապետին, Սեւան Աթաօղլուին, Պարթեւ Կարեանին, Յակոբ Կիւլէչին եւ Առագաստ նուագախումբի անդամներին։ Յիշատակվել է նաեւ Էսաեան Սանուց Միութեան Մարալ Պարախումբը, որ Համահայկական Խաղերի բացման արարողության մասնակցելու համար պիտի մեկնի Երեւան ու հանդէս պիտի գա նաեւ գեղարուեստական հատուկ հանդիսությամբ։
Ճամփորդության նախօրեին, ներկաները բարի ճանապարհ են մաղթել բոլոր ճամփորդներին։ Պարթեւ Կարեանը իր ժողովրդական երգերով ոգեւորել է բոլոր ներկաներին։