1200 կամավոր ակտիվորեն ներգրավված է Համահայկական խաղերի պատշաճ անցկացման գործընթացին

Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման, պատշաճ անցկացման գործընթացին ակտիվորեն ներգրավված է 1200 կամավոր, որից 600 կամավոր՝ Գյումրիում։ Երիտասարդ աղջիկ-տղաները այս օրերին Գյումրիում օգնում են Խաղերի կազմակերպիչներին դասավորել, հարդարել ու կարգի բերել «Շիրակ» մարզադաշտը, որտեղ տեղի է ունենալու Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը։

 

«Պատրաստվում ենք շքերթին, դասավորումներ ու աշխատանքի բաժանում է կատարվում, կամավորների մի մասը «Զզվարթնոց» օդանավակայանում դիմավորում է մեր հյուրրերին ու ճանապարհում նրանց իրենց կեցավայր, հաստատում են կապ նրանց հհետտ ու որևէ խնդրի դեպքում օգնում մեր հյուրւրերին», -ասում է Կամավորների խմբի ղեկավար Սևակ Կարապետյանը։

Նրա խոսքով, երիտասարդ կամավորները մեծ նվիրվածությամբ են աջակցում Համահայկական խաղերի անցկացմանը։ Նրանցից մի քանիսը Սփյուռքից են։

«Կամավորները, միայն տեսնեք, ինչ ուրախ են, մոտիվացված, և նրանց միավորել է Համահայկական խաղերի միասնականության գաղափարը», -ասում է Սևակ Կարապետյանը