Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օ. Վ. Մատիցինի ուղերձը
VIII Համահայկական խաղերի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին`
Սիրելի բարեկամներ, Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության և անձամբ իմ անունից ողջունում եմ VIII Համահայկական խաղերի մասնակիցներին, հյուրերին և կազմակերպիչներին։
Անցած տարիների ընթացքում այս վառ սպորտային տոնը դարձել է Հայաստանի և ամբողջ աշխարհի Սփյուռքի միջև կապերի ամրապնդման և ընդլայնման յուրահատուկ հարթակ։ Այս տարի այն համախմբելու է ավելի քան 7000 մասնակիցների աշխարհի 40 երկրներից։
Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն և համակարգված աջակցում է Համահայկական խաղերի անցկացմանը, ինչը հաստատում է ռուս-հայկական մարզական համագործակցության բարձր մակարդակը: Հատկանշական է, որ տաղանդավոր և նպատակասլաց մարզիկների ձգողականության կենտրոն դարձավ Գյումրին՝ Հայաստանի հնագույն քաղաքը, ոը 2024 թվականին իրավմամբ արժանացել է ԱՊՀ մարզական մայրաքաղաքի կոչումը։
Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեին և անձամբ նախագահ Իշխան Զաքարյանին այս լայնածավալ մրցույթների կազմակերպման ու նախապատրաստման գործում ներդրած հսկայական ավանդի համար։ Համոզված եմ, որ Համահայկական VIII խաղերի անցկացումը կծառայի Հայաստանում սպորտի զարգացման գործին, կնպաստի հայ երիտասարդության շրջանում ակտիվ և առողջ ապրելակերպի արժեքների տարածմանը։
Մաղթում եմ ձեզ հաջողություններ, նորանոր հաղթանակներ և ամենայն բարիք:
Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օ. Վ. Մատիցին