«Տղաները անհամբեր սպասում են Համահայկականի հաջորդ խաղերին»․ «Մալիբուն» բասկետբոլի 5 խաղերի հաղթող
Համահայկական աամառային 8-րդ խաղերի ակտիվ մասնակիցներից էր տղամարդկանց «Մալիբու» խումբը․ այս խմբի կազմում երիտաարդները 7 խաղից 5-ը ավարտել են հաղթանակով։
«Մալիբու» խմբի պատասխանատու Էդվին Նաջարյանն ասում է՝ խմբի կազմում պատրաստված, մարզված 17-18 տարեկան մարզիկներ են։ «Նրանք բոլորն էլ 6 տարեկանից զբաղվում են բասկետբոլով, ԱՄՆ ակումբներոում մասնակցում են տարբեր խաղերի։ Նույն կերպ էլ մասնակցում են դպրոցային խաղերին, բոլորն էլ հայեր են, բոլոն էլ հայերեն են խոսում», -իր տղաներին ներկայացնում է Էդվին Նաջարյանը։
«Մալիբուի» մեծ մասը Համահայկական խաղերին առաջին անգամն է մասնակցոմ։ Թիմի ղեկավարը գոհ է՝ մարզիկների ցուցանիշները համահայկական խաղերում դրական են ու ոգւևորիչ։ Ավելին, նրա խոսքով, իրենցից ավելի լավ մարզավիճակում եղած խմբերը ցածր ցուցանիշներ են գրանցել։
«Մալիբուն» խաղացել է Արթիկում, այնուհետև՝ Երևանում։ Նաջարյանն ասում է՝ բոլորը մեծ հաճույքով են մասնակցել խաղերին։ «Տղաների համար ամենաուժեղ խաղը Իրանի Սպահանի հետ խաղն էր ¼-ում։ Շատ ուժեղ խաղ էր, Սպահանն էլ շատ ուժժղ էր, բայց մենք կարողացանք հաղթել ու անցնել կիսաեզրափակիչ։ Բայց Մանչոզին պարտվեցինք», – ասում է պարոն Նաջարյանը։
Գրեթե վերջին փուլում պարտությունը, սակայն, չի ընկճել խմբին։ Ավելին, մարզիչի խոսքով, նրանք անհամբեր սպասում են մասակցել չորս տարի անց անցկացվելիք Համահայկական ամառային 9-րդ խաղերին։ «Երեխեքը շատ են ոգևորվել ու անհամբեր սպասում են, որ չորս տարի անց էլի կմասնակցեն Համահայկական խաղերին ու այն ժամանակ դուրս կգան եզրափակիչ։ Այդ ժամանակ նրանք շատ երիտասարդ կլինեն ու հաղթանակի շանսեր շատ կունենան»,-նշում է թիմի առաջնորդը։
Մալիբուի բասկետբոլի թիմում խաղում են՝
Ալեքս Ալթունյանը
Դերեք Նաջարյանը
Նիկոլս Ալթունյանը
Քրիս Քալաշյանը
Գրիգոր Մողոյանը
Նիկո Խաչատրյանը
Հարութ Նազարյանը
Էնդրյու Քեշիշյանը
Մարզիչներ՝
Արմի Նազարյան
Էնդրյու Այվազյան
Ղեկավարը
Էդվին Նաջարյան