Համահայկական 8-րդ խաղերի մրցումային վերջին օրը (ֆոտոշարք)

Համահայկական 8-րդ խաղերի մրցումային վերջին օրը տեղի ունեցան մի քանի մարզաձևերի եզրափակիչներ։ Օգոստոսի 18-ին կայացան հետևյալ հանդիպումները․

Ֆուտզալ

Եզրափակիչ՝ Մոսկվա – Աբովյան 2։0

3-րդ տեղ՝ Երևան – Դոնի Ռոստով 6։9


Տղամարդկանց բասկետբոլ

Եզրափակիչ՝ Բևերլի Հիլզ – Գլենդել 81-82

3-րդ տեղ՝ Գլենդել Մ – Արթիկ 88-99


Կանանց բասկետբոլ

Եզրափակիչ՝ Գլենդել – Բևերլի Հիլզ 49-56

3-րդ տեղ՝ Թեհրան – Շումեն 64-68


Ֆուտբոլ

Եզրափակիչ՝ Դոնի Նախիջևան – Սոչի 0։2

3-րդ տեղ՝ Կրասնի Ղրիմ – Բուենոս Այրես 2։3

Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին։ Ավարտվում են օգոստոսի 19-ին։ Մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 41 երկրիների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկ։