Այսպիսի մրցումները համայնքին ակտիվություն են բերում. Ամասիայի բնակիչներ

Համահայկական ամառային 8-րդ խաղերի ծրագրով Ամասիայի համայնքային մարզադաշտում այսօր կայացել են տղամարդկանց ֆուտբոլի ենթախմբային փուլի մրցումները։
Մրցումներին հետևող համայնքի ֆուտբոլասերները ոգևորված էին համահայկական խաղերով և նշում էին, որ ողջունելի է խաղերն համայնքներում անցկացնելու գաղափարը։

«Այսպիսի մրցումները համայնքին ակտիվություն են բերում։ Առօրյա հոգսերը, կենցաղային խնդիրներն ու ճանապարհային հեռավորությունները մեզ հնարավորություն չեն տալիս հաճախ լինել նման միջոցառումներին, այնպես,որ խաղերն այստեղ անցկացնելը հրաշալի հնարավորություն են մեր երիտասարդներին ներգրավելու երկրում կատարվող կարևոր իրադարձությունների մեջ»,- ասում են համայնքի բնակիչները։

Մրցումների ժամանակ ուժերը չափել են Թբիլիսիի և Բուենոս Այրեսի թիմերը։ 1-0 հաշվով հաղթանակ է տոնել Բուենոս Այրեսի թիմը։
Մինչ այդ նույն մարզադաշտում տեղի են ունեցել Արաքս-Ախուրյան և Մեծամոր-Կռասնի Կռիմ թիմերի խաղերը։

 

f1
f4
f6
f5
f8
f7
f
f3
f9
f10
f1 f4 f6 f5 f8 f7 f f3 f9 f10