«Հայկական սպորտի և մարմնակրթության ակունքներում» խորագրով ցուցադրություն՝ Գյումրիում

Համահայկական ամառային 8-րդ խաղերի անցկացման կապակցությամբ, Գյումրու համայնքապետարանը, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ համագործակցաբար, օգոստոսի 13-ին, ժամը 14:00-ին, Գյումրու համայնքապետարանի ցուցասրահում կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայկական սպորտի և մարմնակրթության ակունքներում» խորագրով։

Այս ցուցադրությունը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը:

Բացառիկ պատմական վավերագրերով ու լուսանկարչական նյութով հարուստ այս ցուցադրությունը ներկայացնում հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ ու չափազանց հետաքրքիր դրվագները: