«Այս ամբողջ տարիների ընթացքում մեր նպատակը մշտապես եղել է շփումը, սերը»․ Սիրիայի պատվիրակությունը՝ ՀԽՀԿ-ում

Սիրիայի պատվիրակությունը արդեն 6-րդ անգամ մասնակցում է Համահայկական 8-րդ խաղերին։ Սիրիայի Գամիշլին ներկայացնող Ատուր Ատամյանն ասում է ՝ մշտապես ուրախ տրամադրւթյամբ ու մեծագույն հաճույքով են մասնակցում համահայկական խաղերին։ «Այս ամբողջ տարիների ընթացքում մեր նպատակը մշտապես եղել է շփումը, սերը, մեր սերունդներին կվարժեցնենք, որ սիրեն հայրենիքը», -ասում է Ատուրը։

Նրա խոսքով, իենց պատվիրակության կազմում շատերն են,որ առաջին անգամ են այցելում Հայաստան, ու նրանք բոլորն էլ ոգևորված են։ «Բոլորն անխտիր ասում են՝ էլի կգան Հայաստան», -ասում է նա։

Ատուր Ատամյանը համահայկական խաղերի մասին երգ ունի գրած, որը դարձել է թիմի ուղեկիցը։ Նշում է՝ գրեթե բոլոր պատվիրակություններն էլ սովորել են ու պարբերաբար կրկնում են երգի տողերը։
Սիրիայի պատվիրակության անդամներին այսօր՝ օգոստոսի 17-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

Նա շնորհակալություն է հայտնել մեծ կազմով՝ շուրջ 180 անդամներով համահայկական խաղերին մասնակցելու համար։

«Ամեն անգամ գեղեցիկ կազմով, լիանալի մարզավիճակով մասնակցում եք համահայկականի խաղերին, ու ես դրա համար շատ շնորհակալ եմ», -ասել է Զաքարյանը՝ շեշտելով, որ Սիրիայի պատվիրակության ներկայությունը հատկապես կարևոր է բարդ աշխարհաքաղաքական ու պատերազմական իրավիճակի համատեքստում։

Նա կարևորել է Սփյուռքի երիտասարդների մասնակցությունը հայրենիքում անցկացվող համահայկական միջոցառմանը։ «Շատ կարևոր է, որ հետ գնաք ու չմոռանաք Երևանը, հետ գաք, ավելի շատ մնաք, ավելի շատ շփվեք»,-նշել է Զաքարյանը։

 

Prev 1 of 1 Next
Prev 1 of 1 Next