Կայացան տղամարդկանց ֆուտզալի կիսաեզրափակիչները

Համահայկական 8-րդ խաղերում տեղի ունեցան տղամարդկանց ֆուտզալի կիսաեզրափակիչ հանդիպումները։ Այսօր՝ օգոստոսի 17-ին, գրանցվեցին հետևյալ արդյունքները․

Երևան – Մոսկվա 1։4

Դոնի Ռոստով –  Աբովյան 5(1)։5(3)

Եզրափակչում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Մոսկվայի ու Աբովյանի թիմերը։

Մոսկվա – Աբովյան խաղը տեղի կունենա օգոստոսի 18-ին։ Կմեկնարկի 13։00-ին։