Որոշվեցին ֆուտբոլի եզրափակչի մասնակիցները

Արդեն հայտնի է, թե որ թիմերն են պայքարելու Համահայկական 8-րդ խաղերի ֆուտբոլի առաջնության եզրափակչում։ Այսօր՝ օգոստոսի 17-ին, կայացած կիսաեզրափակիչներում որոշվեցին եզրափակչի մասնակիցները։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները․

Դոնի Նախիջևան – Կրասնի Ղրիմ 2(5)։2(3)

Բուենոս Այրես – Սոչի 1(3)։1(5)

Այսպիսով օգոստոսի 18-ին եզրափակչում ականատես կլինենք Դոնի Նախիջևան – Սոչի դիմակայությանը։ Նույն օրը բրոնզե մեդալների համար պայքարում կմրցեն կիսաեզրափակչում պարտված թիմերը՝ Կրասնի Ղրիմը և Բուենոս Այրեսը։

Կրասնի Ղրիմ – Բուենոս Այրես հանդիպումը կմեկնարկի ժամը 10։00-ին, իսկ եզրափակիչը՝ 17։00-ին։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝