Պարգևատրվել են համահայկականի մյուս խումբ մարզիկները. լուսանկարներ

Համահայկական 8-րդ խաղերի շրջանակում տեղի ունեցավ մի շարք մարզաձևերի պարգևատման արարողությունը։ Սա արդեն երկրորդ նման միջոցառումն է․ 136 մարզիկ հանդիսավոր պայմաններում պարգևատրվել էր օգոստոսի 15-ին։

Օգոստոսի 17-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում հանդիսավոր ու գեղեցիկ  արարողությամբ, բարձր տրամադրության ներքո իրենց մեդալները ստացան աթլետիկայի, այդ թվում՝ վազք, նիզակ, սկավառակի նետում և այլն, ինչպես նաև մեծ թենիսի ու վոլեյբոլի առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները։

Պարգևատրման արարողությանը հատուկ տոնականություն ու տրամադրություն է հաղորդել Հալեպի երեք  միություններից կազմված «Ֆանֆար» խումբը և երեկոյի դիջեյը։

Մինչև բուն արարողությունը, «Ֆանֆար» նվագախմբի տղաները հանդիսավոր շքերթը մեկնարկել են Հյուսիսային պողոտայից և ավարտել Շառլ Ազնավուրի հրապարակում։ Նրանք իրենց գեղեցիկ կատարումներով համահայկականի տրամադրությունը փոխանցել են մայրաքաղաքի հյուրերին ու բնակիչներին։

Պարգևները մարզիկներին հանձնել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներ՝ Շահան Սեմերջյանը (Լիբանան), Ավետիս Մարկոսյանը (Բրազիլիա), Պերճ Հալաճեանը (Եգիպտոս), Փոլ Քիշեանը (Կանադա), Հերմինե Դուզյանը (Ֆրանսիա), Վրեժ Շառոյանը (Հալեպ), Կարեն Մկրտչյանը (ՌԴ), ինչպես նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամներ Ռոբերտո Ալվարոն (Արգենտինա) և Հայկարամ Գարասուն (Թուրքիա) ։

Նկատենք՝ համահայկական խաղերի շրջանակում պարգևատրման նման արարողություն իրականացվում է առաջին անգամ։

Այսպես, ներկայացնում ենք պարգևատրված մարզիկների ցանկը

 

Աթլետիկա

4×400մ./ Աղջիկներ

1-ին տեղ Վանաձոր (4.07.41)

2-րդ տեղ Գյուլագարակ֊ 4.25.64

3-րդ տեղ Արտաշատ֊ 4.36.48

 

4×400մ/ Տղաներ

1-ին տեղ Արտաշատ֊ (3.30.71)

2-րդ տեղ Վանաձոր (3.32.5)

3-րդ տեղ Գյումրի (3.37.58)

 

Եռացատկ. Աղջիկներ

1-ին տեղ Յանա Սարգսյան Կապան (12.32)

2-րդ տեղ Մարիետա Մինասյան  Կապան (12.19)

3-րդ տեղ Մելինե Ադամյան-Կապան (11.87)

 

Տղաներ

1-ին տեղ Լևոն Աղասյան Կապան (16.27)

2-րդ տեղ Գոռ Հովակիմյան Արտաշատ֊ (15.76)

3-րդ տեղ Ռազմիկ Ղազարյան Գյումրի (15.01)

 

Վազք

5000մ. Տղաներ

1-ին տեղ Վանյա Սարգսյան (Գյումրի 16.07.47)

2-րդ տեղ Բալաբեկ Հարությունյան (Երևան16.09.59)

3-րդ տեղ Սպարտակ Ոսկանյան (Աշոցք 17.01.94)

 

Նիզակ

Տղաներ

1-ին տեղ Այվազ Սահակյան (Արտաշատ 46.15)

2-րդ տեղ Սանդրո Մարության (Թբիլիսի 46.10)

3-րդ տեղ Միքայել Բաբլոյան  (Արտաշատ 44.60)

 

Աղջիկներ

1-ին տեղ Մարիամ Մկրտչյան  (Գյումրի 42.22)

2-րդ տեղ Սուսաննա Բաբայան (Արտաշատ  27.60)

3-րդ տեղ Վարդուհի Սարգսյան (Գյումրի 25.90)


Սկավառակի նետում

Կանայք

1-ին տեղ  Նարե Ղարախանյան (Սպահան 36.22)

2-րդ տեղ Գայանե Սարգսյան (Գյումրի 32.22)

3-րդ տեղ  Ժաննա Շահնազարյան (Վանաձոր  31.40)

 

4×100մ.

Աղջիկներ

1-ին տեղ (Երևան 49.84)

2-րդ տեղ (Վանաձոր 50.07)

3-րդ տեղ (Գյումրի ֊51.75)

 

Տղաներ

1-ին տեղ (Արտաշատ 44.91)

2-րդ տեղ (Վանաձոր 45.00)

3-րդ տեղ (Կապան 45.25)

 

200մ.

Տղամարդիկ

1֊-ին տեղԴավիթ Ղուկասյան֊ (Վանաձոր 23.44)

2-րդ տեղ Արամ Արամյան (Արտաշատ 23.57)

3-րդ տեղ Նարեկ Ղուկասյան  (Վանաձոր 23.87)

 

Կանայք

1-ին տեղ Գայանե Չիլոյան  (Երևան ֊25.35)

2-րդ տեղ Մարիաննա Բաղյան֊ (Վանաձոր 25.85)

3-րդ տեղ Նինա Մուրադյան  (Գյումրի 27.09)

 

 Հեռացատկ

Տղամարդիկ

1-ին տեղԳոռ  Բեգլարյան (Կապան ֊7.76)

2-րդ տեղ Լևոն Աղասյան/Աղայան  (Կապան 7.32)

3-րդ տեղ Հրաչյա Մինասյան (Երևան 6.80)

800մ

Տղամարդիկ

1-ին տեղԵրվանդ Մկրտչյան  (Գյումրի 1.54.30)

2-րդ տեղ Ռոման Ալեքսանյան (Արտաշատ 1.55.88)

3-րդ տեղ Գոռ Հարությունյան (Վանաձոր 1.57.09)

 

Կանայք

1-ին տեղ Էլլադա Ալավերդյան Վանաձոր 2.17.40

2-րդ տեղ Մարի Սարգսյան, Գյումրի ( 2.23.44)

3-րդ տեղ Քրիստինե Գևորգյան (Գյումրի 2.36.15)

 

ԳՆդի հրում

Տղամարդիկ

1-ին տեղ Մանուկ Մանուկյան (Գյումրի 15.60)

2-րդ տեղ Վանիկ Առաքելյան (Գյումրի 13.60)

3֊-րդ տեղ Նորիկ Խաչատրյան (Արտաշատ֊ 10.68)

 

Մեծ թենիս

Անհատական

Տղամարդիկ

1-ին տեղ Էրիկ Տիրացվյան  (Երևան)

2-րդ տեղ Ավետիք Ղազարյան ֊(Երևան)

3-րդ տեղ Դավիթ Պողոսյան (Երևան)

 

Կանայք

1-ին տեղ Ալեքսանդրա Կորնեեվա ֊ (Երևան)

 

2-֊րդ տեղ Յանա Դանիլինա (Երևան)

 

3-րդ տեղ Սոֆի Գիդաչյան (Երևան)

 

Զուգախաղեր

Տղամարդիկ

1-ին տեղ Թորգոմ Ասատրյան / Սեդրակ Խաչատրյան  (Երևան)

 

2-րդ տեղ Արթուր Սողոյան / Միրո Սարկիսսյան (Երևան)

 

3-րդ տեղ Միքայել Ավետիսյան / Դավիթ Պողոսյան (Երևան)

 

Կանայք

1-ին տեղ Արևիկ Թումանյան / Միլենա Մալխասյան Երևան

2-րդ տեղ Լինդա Օհանյան / Միլենա Ավետիսյան Լոս Անջելես / Փարիզ

3-րդ տեղ Մարիամ Ղազարյան / Յանա Դանիլինա֊ Երևան

 

Վոլեյբոլ

Կանանց թթիմային

1-ին տեղ Երևան

2-րդ տեղ Ստամբուլ

3-րդ տեղ Գառնի