Պարգևատրման  հանդիսավոր արարողություն

Համահայկական 8-րդ խաղերի շրջանակում տեղի է ունեցել մի շարք մարզաձևերի պարգևատրության արարողությունը։

Օգոստոսի 15-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում հնդիսավոր ու գեղեցիկ  արարողությամբ,   բարձր տրամադրության ներքո իրենց մեդալները ստացան հանդբոլի, սեղանի թենիսի, աթլետիկայի, գոլֆի, հրաձգության և լողափնյա վոլեյբոլի առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները։  Պարգևատրման արարողությանը հատուկ տոնականություն ու տրամադրություն էր հաղորդում  Հալեպի երեք  միություններից կազմված «Ֆանֆար» խումբը և երեկոյի դիջեյը։  Մինչև բուն արարողությունը «Ֆանֆար» նվագախմբի տղաները շրջել են մայրաքաղաքի կենտրոնում, իրենց գեղեցիկ կատարումներով համահայկականի տրամադրությունը փոխանցել քաղաքի հյուրերին ու բնակիչներին։

Նկատենք՝ համահայկական խաղերի շրջանակում պարգևատրման նման արարողություն իրականացվում է առաջին անգամ։

Ընդհանուր առմամբ, այսօր պարգևատրվել է 136 մարզիկ։ Պարգևները մարզիկներին հանձնել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներ՝ Շահան Սեմերջյանը (Լիբանան), Ավետիս Թոքաթլյանը (Արգենտինա), Սեպուհ Պաղտոյեանը (Ավստրիա), ինչպես նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամներ Հարություն Յավրյանը (Երևան) և Ալֆրեդ Հավանը (Իրան)։

Հանդբոլի մրցանակակիր 46 մարզիկներին պարգևները հանձնել են FastBank-ի կողմից Թվային մարքեթինգի գծով տնօրեն Աղասի Վարդանյանը և FastShift-ի մարքեթինգի տնօրեն Թամարա Ասատրյանը։

 

Այսպես, ներկայացնում ենք պարգևատրված մազիկների ցանկը

Հանդբոլի առաջնությունում թիմային հաշվարկով՝

3-րդ տեղը զբաղեցնում է Ալավերդի քաղաքը

2-րդ տեղը՝ Երևան քաղաքը

1-ին տեղում է՝ Վանաձոր քաղաքը

 

Սեղանի թենիս

Տղամարդկանց թիմային խաղ՝

1-ին տեղ -Երևան

2-րդ տեղ- Պլովդիվ

3-րդ տեղ- Գյումրի

 

Կանանց թիմային խաղ

1-ին տեղ (Երևան)

2-րդ տեղ –(Բուրջ Համուդ)

3-րդ տեղ- Վանաձոր

Անհատական. Տղամարդիկ

1-ին տեղ Հարությունյան Հարություն (Երևան)

2-րդ տեղ Բաղդասարյան Վարուժան֊ (Ստեփանակերտ)

3-րդ տեղ Ղազարյան Մնացական (Գյումրի)

 

Անհատական. Կանայք

1-ին տեղ Վարդանյան Ռուբինա (Երևան)

2-րդ տեղ Խաչատրյան Հասմիկ (Երևան)

3-րդ տեղ Սահակյան Մարիանա (Բուրջ Համուդ)

 

Տղամարդկանց զուգախաղեր

1-ին տեղ Հարությունյան Հարություն – Ղոթանյան Դավիթ (Երևան)

2-րդ տեղ Ռաֆաելյան Էդգար- Ջուլհակյան Հովհաննես (Վանաձոր)

3-րդ տեղ Ղազարյան Մնացական-Վասիլյան Ավետ (Վանաձոր, Գյումրի)

Կանանց զուգախաղեր

1-ին տեղ Մաթևոսյան Հասմիկ- Սահակյան Մարիանա  (Գյումրի, Բուրջ Համուդ)

2-րդ տեղ Խաչատրյան Հասմիկ- Վարդանյան Ռուբինա (Երևան)

3-րդ տեղ Փարսադանյան Ռաիսա- Պողոսյան Ասյա (Երևան)

 

 

 

Աթլետիկա

 

400մ. տղաներ

1-ին տեղ Սարգսյան Դավիթ (Երևան-50.1)

2-րդ տեղ Արամյան Արամ (Արտաշատ-50.5)

3-րդ տեղ Հարությունյան Գոռ (Վանաձոր-50.6)

 

400մ. աղջիկներ

1-ին տեղ Չիլոյան Գայանե (Երևան-֊56.68)

2-րդ տեղ Բաղյան Մարիաննա (Վանաձոր -57.62)

3-րդ տեղ Գրիգորյան Միլենա֊ (Արտաշատ֊ 59.52)

 

Սկավառակի նետում. Տղաներ

1-ին տեղ Մանուկյան Մանուկ (Գյումրի 50.32)

2-րդ տեղ Առաքելյան Վանիկ (Գյումրի 44.62)

3-րդ տեղ Մանուկյան Վահան (Գյումրի- 34.45)

 

Հեռացատկ. Կանայք

1-ին տեղ Սարգսյան Յանա (Կապան֊ 5.87)

2-րդ տեղ Ադամյան Սոնա (Երևան 5.62)

3-րդ տեղ Մինասյան Մարիետա-(Կապան 5.38)

 

Գնդի հրում. Կանայք

1-ին տեղ Շահնազարյան Ժաննա (Վանաձոր 10.40)

2-րդ տեղ Սարգսյան Գայանե (Գյումրի 9.50)

3-րդ տեղ Արսենյան Ռուզաննա֊ (Երևան 9.10)

100մ. եզրափակիչ. տղաներ

1-ին տեղ Ղուկասյան Դավիթ (Վանաձոր 11.47)

2-րդ տեղ Մազելա Ջասթին (Մոնրեալ 11.64)

3-րդ տեղ Բադալյան Վաղարշակ (Կապան 11.74)

 

100մ. եզրափակիչ. կանայք

1-ին տեղ Չիլոյան Գայանե (Երևան 12.32)

2-րդ տեղ Բաղյան Մարիաննա (Վանաձոր 12.57)

3-րդ տեղ Քեշիշյան Սինթիա (Թեհրան 12.87)

 

1500մ. տղաներ

1-ին տեղ Մկրտչյան Երվանդ (Գյումրի 3.58.53)

2-րդ տեղ Հարությունյան Բալաբեկ (Երևան 4.13.93)

3-րդ տեղ Հարությունյան Սոս (Գյումրի 4.16.07)

 

1500մ. աղջիկներ

1-ին տեղ Ալավերդյան Էլլադա (Վանաձոր 4.49.72)

2-րդ տեղ Սարգսյան Մարի (Գյումրի 5.01.77)

3-րդ տեղ Գալստյան Կատյա (Աշոցք 5.24.10)

 

Գոլֆ

 

Տղամարդիկ/ Գրոս կարգի

1-ին տեղ Լիվի Ջեյմս (229- Նիկոսիա)

2-րդ տեղ Դարվին Դավիդյան (234 Մոնրեալ)

3-րդ տեղ Խաչատուր Վրթանեսյան (241 Երևան)

 

Տղամարդիկ / Նեթ կարգի

1-ին տեղ Լիվի Ջեյմս (203 Նիկոսիա)

2-րդ տեղ Դարվին Դավիդյան (216 Կանադա, Մոնրեալ)

3-րդ տեղ Խաչատուր Վրթանեսյան (219 Երևան)

 

Կանայք / Գրոս կարգի

1-ին տեղ Անուշ Այվազյան (278 Մոնրեալ)

2-րդ տեղ Ելիզավետա Առուստամյան (286 Դոնի Նախիջևան, ՌԴ)

 

Կանայք / Նեթ կարգի

1-ին տեղ Անուշ Այվազյան (218 Մոնրեալ)

2-րդ տեղ Ելիզավետա Առուստամյան (253 Դոնի Նախիջևան)

 

Հրաձգություն

 

Տղաներ

1-ին տեղ Գևորգ Մելքոնյան (Երևան)

2-րդ տեղ Զավեն Իգիթյան (Երևան)

3-րդ տեղ Գրիգոր Պողոսյան (Երևան)

 

Աղջիկներ

1-ին տեղ Լիլիթ Մկրտչյան (Գյումրի)

2-րդ տեղ Քնքուշ Գասպարյան (Գյումրի)

3-րդ տեղ Աստղիկ Մխիթարյան (Երևան)

 

Լողափնյա վոլեյբոլ

Աղջիկներ

1-տեղ/ Գառնի

Բադալյան Արփինե

Հակոբյան Միլենա

 

2-տեղ/ Դոնի-Նախիջևան

Յուլիյա Աղգոյան

Էկիզյան Աննա

3-տեղ/ Աշտարակ

Մարտիրոսյան Տաթևիկ

Վարդանյան Միլենա

 

Մյուս մարզաձևերի մրցանակակիրները կպարգևատրվեն առաջիկա օրերին։

 

ART_9796
ART_9814
ART_9577
ART_9576
ART_9083
ART_9086
ART_8931
ART_9796 ART_9814 ART_9577 ART_9576 ART_9083 ART_9086 ART_8931