Արթիկը՝ կանանց ֆուտզալի չեմպիոն

Արթիկի թիմը դարձել է Համահայկական 8-րդ խաղերի չեմպիոն։ Օգոստոսի 17-ին Չարենցավանում կայացած եզրափակչում 6։2 հաշվով պարտության է մատնել Սիդնեյ 2-ին։

3-րդ տեղի համար խաղում էլ Երևան 1-ը խոշոր հաշվով առավելության է հասել Երևան 2-ի նկատմամբ։ Հաղթել է 9։1 հաշվով։