Համահայկական խաղերում կկայանան վերջին եզրափակիչները

Համահայկական 8-րդ խաղերում մրցումային վերջին օրն է։ Այսօր՝ օգոստոսի 18-ին, կայանում են բասկետբոլի, ֆուտբոլի և տղամարդկանց ֆուտզալի եզրափակիչներն ու 3-րդ տեղի համար հանդիպումները։
Տղամարդկանց բասկետբոլի եզրափակչում ականատես կլինենք Բևերլի Հիլզ – Գլենդել խաղին։ Բրոնզե մեդալների համար պայքարում ձևավորվել է Գլենդել Մ – Արթիկ զույգը։ 3-րդ տեղի համար հանդիպման մեկնարկը ժամը 13։00-ին է, իսկ եզրափակչինը՝ 17։00-ն։

Կանանց եզրափակչում ականատես կլինենք Գլենդել – Բևերլի Հիլզ, իսկ 3-րդ տեղի համար խաղում Թեհրան – Շումեն դիմակայությանը։ 3-րդ տեղի համար հանդիպման մեկնարկը 11։00-ն է, իսկ եզրափակչինը՝ 15։00-ն։
Բասկետբոլի հանդիպումները «Միկա» մարզահամալիրում են։

Ֆուտբոլի եզրափակչում սպասվում է Դոնի Նախիջևան – Սոչի հանդիպումը, որը կսկսվի 17։00-ին։ Տեղի կունենա Երևանում՝ «Ալաշկերտ» մարզադաշտում։ 3-րդ տեղի համար Կրասնի Ղրիմ – Բուենոս Այրես հանդիպումը Չարենցավանում է։ Սկիզբը 10։00-ն է։

Տղամարդկանց ֆուտզալի հանդիպումները նույնպես Չարենցավանում են։ 3-րդ տեղի համար Երևան – Դոնի Ռոստով խաղի սկիզբը 11։00-ն է։ Մոսկվա – Աբովյան եզրափակիչն էլ կսկսվի 13։00-ին։