«Բավարարված ենք ու գոհ»․ Թեհրանի «Զարթոնքը» Համահայկական խաղերից հեռանում է մեծաթիվ մեդալներով

Թեհրանում երկարամյա գործունեություն ծավալող «Զարթոնք» պարայյին համույթը արդեն 9 տարի է՝ Համահայկական խաղերրի հետ է։ 2015 թվականին է առաջին անգամ մասնակցել համահաայկական խաղերին։

«Զարթոնքը» Թեհրանում միմակ համույթն է, որը սպորտային պարեր է ներկայացնում։ Հայաստան ժամանած խմբում 12 տարեկանից մինչև 22 տարեկաններն են։
«Թեհրանում մեր համույթը միակն է, որ ունի սպոտային պարաձևեր և արդեն 3-րդ համահայկական է, որ մասնակցում ենք ու դրա համար շատ ուրախ ենք», -մեզ հետ զրույցում ասում է «Զարթոնք» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լորետա Ավետիսյանը։

Համահայկական ամառային 8-րդ խաղերում «Զարթոնքը» մասնակցել է 21 հոգանոց կազմով, հավաքել են 16 մեդալ՝ 3 ոսկե, 7 արծաթ, 6 բրոնզ։ «Զարթոնքի» խմբին այս տարի միացել են նաև մասնակիցների ծնողները, հարազատները՝ շուրջ 210 մարդ։

«Բավարարված ենք ու գոհ, քանի որ հայրենիք ենք եկել, երեխանեերի համար շատ կարևոր այցելություն էր, նրանք խորը տպավորություններ ստացան ու մեծ էներգիա: ամենից կարևորը աշխարհի հայեերի հետ շփվելն էր, և մենք միշտ անհամբեր ենք սպասում աայս միջոցառմանը», -նշում է Լորետա Ավետիսյանը։