Ամեն ինչ շատ լավ է, այն աստիճան, որ չենք ուզում այս միջոցառումն ավարտվի․ իրանահայ մարզիկ

Իրանահայ Ագնո Մինասյանսը առաջին անգամ է մասնակցում Համահայկական ամառային 8-րդ խաղերին։

«Ամեն ինչ շատ լավ է, այն աստիճան, որ չենք ուզում այս միջոցաառումն ավարտվի», – ասում է Ագնոն։

Երիտասարդն ասում է՝ իրենց նպառակը միմյանց հաղթելը չէ, այլ տարբեր տեղերից Հայաստան եկած հայերի՝ միմյանց աջակցելը, որ կարողանան բարձր որակ ապահովել։

Ագնոն ասում է՝ ամեն տարի գալիս է Հայաստան ու հիանում երկրի զարգացմամբ․ «Ես շատ եմ սիրում Հայաստանը, այստեղ ինձ շատ հանգիստ եմ զգում։ Ամեն անգամ նոր զարգացում ենք տեսնում, ու դա ինձ ուրախացնում ա»։