Եկել ենք լավ տպավորություն ստանալու, մեկ բռունցք լինելու․ Քուվեյթի պատվիրակության ներկայացուցիչ

Քուվեյթի պատվիրակությունը Համահայկական ամառային խաղերին մասնակցելու է 22 մարզիկով; Նրանք բոլորն էլ խաղալու են ֆուտբոլ, Գյումրիում։ Պատվիրակության անդամ Կարեն Մարաշլյանն ասում է՝ շատ կցանկանային, որ կանանց բասկետբոլի մարզաձևին էլ ներգրավված լինել, սակայն տտեխնիկական պատճառներով չի ստացվել։

«Կուզեինք շնորհակալույուն հայտնել այս խաղերի կազմակերպիչներին, որ այս լավ գործը առաջ են տանում, և աարդեն ավանդույթ է դարձել։ Բոլոր հայերը իրար հետ մեկտեղ սրտերը լայն ընդունում են իրարու», -նշում է Քուվեյթի պատվիրակության ներկայացուցիչը։

Քուվեյթի պատվիրակությունը Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցում է 2 անգամ, իսկ պատվիրակության կազմում կան անձինք, որ առաջին անգամ են Հայաստանում։

«Բոլորը ուրախ են, եկել ենք ծանոթանալու մեր տարբեր հայրենակիցների հետ, խաղալ նրանց հետ։ Շատ ենք ուզում, որ խաղերը ընթանան արդար, վերջիվերջո բոլորս էլ հայ ազգի զավակներ ենք։ Եկել ենք լավ տպավորություն ստանալու, մեկ բռունցք լինելու։ Հաղթությունը վստահ, կարևոր է, բայց սպորտային ոգին ավելի կարևոր է», -ասում է Կարենը։