«Թասիբի հարց է»,– Շիրակի մարզի երիտասարդները միացան կամավորական մեծ թիմին

Համահայկական ամառային 8-րդ խաղերում ընդգրկված կամավորական մեծ թիմին միացան նաև Շիրակի մարզի երիտասարդները։ Նրանք վստահեցնում են, որ սիրով ու անհամբերությամբ են սպասում համահայկական խաղերի մեկնարկին։ Գյումրին ներկայացնող մարզիկներին շքերթում կուղեկցեն հենց գյումրեցի կամավորները․ «թասիբի հարց է»- կատակում են հանդիպմանը եկած ու կամավորագրվելու հայտ լրացրած գյումրեցի գեղեցկուհիները։
«Շանթ» TV-ի անդրադարձը