Գլխավոր մրցավարը հանդիպել է մարզադահլիճների պատասխանատուների հետ

Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանը հանդիպել  է խաղերի մրցավարների և մարզական կառույցների ներկայացուցիչների հետ։  Հանդիպման ընթացքում քննարկվել  է խաղերի համար նախատեսված  մարզակառույցների  նախապատրաստման  և մրցավարական  հարցեր։

Մարզական կառույցների ներկայացուցիչները մանրամասնորեն ներկայացրել են մարզակառույցների  ներկա վիճակը  և կատարված աշխատանքները։

Հանդիպման  մասանկիցները վստահեցրել են, որ մինչև խաղերի մեկնարկը  նախատեսված բոլոր մարզակառույցները կլինեն գերազանց վիճակում, այնպես որ  խաղերի մասնակիցները  խաղային տարբեր մարզաձևերում կմրցեն  հարմարավետ, միջազգային  չափորոշիչներին համապատասխանող  պայմաններում։

Գլխավոր մրցավարը Նարինե Շահբազյանը կարևորել է  նաև  մարզական  բոլոր կառույցներում  անվտանգության  միջոցների ապահովումը։ Ամենուր կհերթապահեն նաև  շտապ օգնության և ոստիկանական  ծառայությունները ։