Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Քննարկվել են մի շարք կազմակերպչական` այդ թվում խաղերի բացման շքերթի նախապատրաստական աշխատանքների, մարզիկների տեղափոխման հետ կապված լոգիստիկ և տրանսպորտային ապահովման  և արարողակարգային այլ հարցեր։

ՀԽՀԿ նախագահին են ներկայացվել խաղերին մասնակցող երկրների կողմից մինչ այս պահը ստացված հայտերի ընդհանուր վիճակագրությունը ։ Հիշեցնենք, որ Սփյուռքի կառույցների խնդրանքով հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 25-ը ներառյալ։

Խորհրդակցության ավարտին տրվել են նոր հանձնարարականներ։  Խաղային  մարզաձևերի վիճակահանությունը  տեղի կունենա հուլիսի 28-ին՝  Գյումրիում։