Կամավորները համահայկական խաղերի շարժիչ ուժերից են

Համահայկական ամառային 8-րդ խաղերին նախընթաց  ՀԽՀ Կ կոմիտեի անդամները  հանդիպեցին  կամավորների հետ։

«Ձեր աշխատանքը սկսվելու է  հենց օդանավակայանից, այն պահից, երբ որևէ պատվիրակություն կժամանի Երևան։ Այսինքն՝ առաջինը ում տեսնելու և ումով տպավորվելու է  Հայաստան ժամանած մարզիկը դա կամավորն է ու կամիտեի ներկայացուցիչը։  Այստեղից պետք է գիտակցել ձեր դերի կարևորությունն  ու պատասխանատվությունը»,- ողջունելով կամավորներին, ասաց   ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։

Այս պահին համահայկական խաղերին կամավորելու հայտ է ներկայացրել 1150 երիտասարդ։ Նրանց մի մասը  մասնակցել է նաև նախորդ խաղերին ։ «Այս  տարի  ևս անհամբեր ենք ու հենց խաղերի օրերին վերցնելու ենք մեր հասանելիք արձակուրդը, որպեսզի կարողանանք մասնակցել համահայկական խաղերին, որպես կամավոր»,- ասում էին հանդիպմանը ներկա որոշ երիտասարդներ։

ՀԽՀԿ փոխնախագահ, ամերիկահայ  բարերար Ալբերտ Բոյաջյանը, ով կանգնած է խաղերի ակունքներում և կոմիտեի հիմնադիրներից է,  ևս ողջունեց կամավոր երիտասարդներին և նշեց, որ նրանք շատ շնորհակալ աշխատանք են կատարում, գուցե այսօր անգամ չգիտակցելով  դրա նշանակությունը։ Բայց վաղը, մյուս օրը, տասը, քսան տարի անց ետ նայելով պիտի հպարտորեն ասեն, որ օգնել են, մաս են դարձել համահայկական այս մեծ տոնի, այս մեծ նշանակության միջոցառման իրականացմանը։

ՀԽՀԿ փոխնախագահ Լիբանանի ներկայացուցիչ Ստեփան Դեր Բեդրոսյանն էլ նշեց, որ  հաճելիորեն զարմացած է, քանի որ այսօր հատկապես դժվար է պատկերացնել մարդկանց մի խումբ, այն էլ այս քանակի, որ պատրաստ է կամավոր աշխատելու։ «Համահայկական խաղերը շատ կարևոր են  սփյուռքի և  հայրենիքի երիտասարդության համար նախ  միմյանց  ճանաչելու և  հաղորդակցվելու, ապա  մտածողության,  հայրենիքի ընկալման և մոտեցման համար»։

Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահը՝   Համահայկական նախորդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրված ավանդի և ցուցաբերած նվիրումի համար ՀՀ վարչապետի հուշամեդալը հանձնեց «Համահայկական կամավորական միություն» ՀԿ նախագահ Սևակ Կարապետյանին։

Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին 5-ին։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա   Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն նաև  Հայաստանի մարզերի մի շարք քաղաքներում։

 

8602_n
67764_n
86624_n
26151_n
83423_n
ART_1100
017
3494_n
012
015
011
ART_1007
8602_n 67764_n 86624_n 26151_n 83423_n ART_1100 017 3494_n 012 015 011 ART_1007