Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստ

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն 2023 թվականի օգոստոսի 5-ին․ բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում։

Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի գործկոմի  նիստի ժամանակ այս մասին ասաց  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Գործկոմի նիստին մասնակցում էին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագաներ Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) Ստեփան Դեր Բեդրոսյանը (Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Հայաստան) գործկոմի անդամները աշխարհի տարբեր երկրներից։

«Համահայկական խաղերը մեր միասնության ու համախմբման խորհրդանիշն են։   Այս պահին մասնակցության հազարավոր հայտեր ունենք և՛ արտերկրից, և՛ Հայաստանից։ Կամավորական խմբերը նույնպես պատրաստ են, այս պահին շուրջ 1150 կամավոր կա, որոնք կօգնեն խաղերը կազմակերպելու հարցում»,- ասաց Զաքարյանը։

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով  ողջունեց  Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի անդամներին՝ նշելով, որ Համահայկական խաղերը անկախ Հայաստանի հասարակական կյանքի կարևոր բաղադրիչ են դարձել։

«Ավելի քան 20 տարի շարունակ սփյուռքի և Հայաստանի երիտասարդությանը Հայաստանում համախմբելուն զուգահեռ, այս մարզական իրադարձությունն էական նշանակություն է ստացել հասարակության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման և սպորտի մասսայականության ապահովման հարցում։

Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ տարեցտարի ընդլայնվում է Համահայկական խաղերի մասնակիցների թիվը։ Եթե խաղերին մասնակցության քանակը սկզբնական շրջանում կազմում էր մոտ 1500, ապա այժմ այդ թիվը քառապատկվել է։ Ավելի քան երկու անգամ ընդլայնվել է մարզաձևերի քանակը՝ դրսևորվելու հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով տաղանդավոր մարզիկների»,- ընդգծեց Խաչատրյանը։

Փոխվարչապետն ու կոմիտեի անդամները առանձնահատուկ կարևորեցին այն հանգամանքը, որ այս տարի Համահայկական խաղերը կանցկացվեն  Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում։

«Գաղտնիք չէ, որ մշակութային և սպորտային միջոցառումների մեծ մասը կենտրոնացված է մայրաքաղաք Երևանում, ուստի Համահայկական խաղերի մարզային ընդգրկումը կարևոր քայլել է մարզերում սպորտային առօրյան ակտվիացնելու և առողջ ապրելակերպի կարևորությունը ընդգծելու հարցում։

Համոզված եմ, որ Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարևոր ներդրումը կունենա սպորտի ժողովրդականացման և հայկական սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը, և ոչ միայն երիտասարդությանը, հայրենիքում միավորելու գործում»,- եզրափակեց Խաչատրյան։

88_n
7_n
30_n
1105_n
2375_n
2711_n
5057_n (1)
4110_n
2711_n
88_n 7_n 30_n 1105_n 2375_n 2711_n 5057_n (1) 4110_n 2711_n

Փախվարչապետը՝ Համահայկական նախորդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրված ավանդի և ցուցաբերած նվիրումի համար ՀՀ վարչապետի հուշամեդալները հանձնեց Կոմիտեի պատվավոր անդան Հարություն  Յավրյանին , լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանին և Համահայկական կամավորական միության նախագահ Սևակ Կարապետյանին Երևանի շտապօգնություն  ՓԲԸ ընկերութան 103 ծառայության պետ Ռիտա Աբրահամյանին և շնորհակալագրեր՝ Համահայկական խաղերի գլխավոր նկարիչ դիզայներ Բագրատ Դիվանյանին, Համահայկական խաղերի տեխնիկական տնօրեն  Դավիթ Կարապետյանին և Համահայկական խաղերի եռաչափ պատկերների հեղինակ Մուշեղ Գառուկյանին։

ՀԽՀԿ Գործադիր կոմիտեի որոշմամբ Համահայկական խաղերին աջակցելու համար «Ապավեն» ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանին շնորհվեց համահայկական խաղերի բարձրագույն պարգևը՝ Պատվո շքանշանը։

Կոմիտեն հաստատեց օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում 8-րդ խաղերի խորհրդանիշը, Կոմիտեի ստեղծման 25 ամյակի մեդալների էսքիզը և խաղերի կազմակերպմանն առնչվող այլ հարցեր։ Նիստում որոշվեց համահայկական ամառային 8-րդ խաղերի հայտերիընդունման  վերջնաժամկետ սահմանել հուլիսի 15։

70_n
5_n
15_n
55_n
69_n
9907_n
90029_n
8602_n
70_n 5_n 15_n 55_n 69_n 9907_n 90029_n 8602_n