Համահայկական ամառային 8–րդ խաղերը այս տարի առաջին անգամ կհյուրընկալեն Սաուդյան Արաբիայի հայերին

«Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքներն անցնում են բուռն ընթացքով, համակարգված․ բոլորս գիտենք մեր գործը, մեր անելիքը և ամեն բան կատարում ենք այսպես ասած հավուր պատշաճի կերպով»,- ասում է Համահայկական 8–րդ խաղերի Ասիական երկրների համակարգող Հայկանուշ Նիկոյանը։

Ամեն տարի դիմողների թիվն ավելանում է, ավելանում են մասնակիցներ նոր երկրներից ու քաղաքներից։

Տիկին Նիկոյանն ասում է՝ այս տարի առաջին անգամ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կհյուրընկալեն Սաուդյան Արաբիայում բնակվող մեր հայրենակիցներին։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մասնակիցներին համակարգված աշխատանքով կդիմավորեն ու ամբողջ ընթացքում կուղեկցեն համահայկական խաղերի կամավորները։Համահայկական խաղերի կազմակերպման հիմքում ոչ թե սպորտն է, այլ Հայրենիք-Սփյուռք գաղափարը։ Համահայկական խաղերը հիմք են, որ այդ կապը էլ ավելի ամրանա, հայերը հնարավորություն ունենան տեսնելու իրենց հայրենիքը, ճանաչեն միմյանց, ձեռք բերեն մեծ կապեր։

Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերի մասնակիցները խաղային տարբեր մարզաձևերում կմրցեն հարմարավետ, միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններում։

Համահայկական 8–րդ խաղերի մասնակցության հայտերի վերջնաժամկետը մինչև հուլիսի 25–ն է։