Համահայկական խաղերում ընթացքի մեջ է թիմային ձևերի փլեյ–օֆֆ փուլը

Ավարտին են մոտենում Համահայկական 8-րդ խաղերը։ Մրցումային վերջին օրերի ընթացքում պայքարը շարունակվում է թիմային մի քանի ձևերում։

Օգոստոսի 16-ին տեղի են ունենում բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակչի հանդիպումները։ Այս փուլում պայքարում են հետևյալ զույգերը․

Բևերլի Հիլզ – Բերբանք

Գլենդել Մ – Մալիբու

Երևան – Արթիկ

Թհրան – Գլենդել

 

Կանանց բասկետբոլում նույնպես քառորդ եզրափակիչ փուլն է։

Գլենդել – Կահիրե

Հալեպ – Թեհրան

Երևան – Բևերլի Հիլզ

Ախալքալակ – Շումեն

 

¼ եզրափակիչն է նաև ֆուտբոլում։

Կրասնոդար – Դոնի Նախիջևան

Կրասնի Ղրիմ – Վաղարշապատ

Բուենոս Այրես – Հոլիվուդ

Սոչի – Արտաշատ

 

Տղամարդկանց ֆուտզալում ևս քառորդ եզրափակիչն է։

Եկատերինբուրգ – Երևան

Մոսկվա – Հրազդան

Տյումեն – Դոնի Ռոստով

Աբովյան – Նինոծմինդա