Հայտնի են հրաձգության մրցաշարի չեմպիոններն ու մրցանակակիրները

Համահայկական 8-րդ խաղերում ավարտվել են հրաձգության մրցումները։ Այսօր՝ օգոստոսի 13-ին, Երևանի հրաձգության մարզադպրոցում որոշվել են ատրճանակ, աղջիկներ 40 կրակոց ձևի մրցանակակիրները։ Նրանք են՝

1. Լիլիթ Մկրտչյան (Գյումրի),
2. Քնքուշ Գասպարյան (Գյումրի),
3. Աստղիկ Մխիթարյան (Երևան)։

Ատրճանակ, տղաներ 40 կրակոց ձևում մրցանակակիրներն են՝
1. Գևորգ Մելքոնյան (Երեւան),
2. Զավեն Իգիթյան (Երեւան),
3. Գրիգոր Պողոսյան (Երեւան)։

Համահայկական 8-րդ խաղերի հրաձգության մրցումները մեկնարկել էին օգոստոսի 7-ին։ Մասնակցել են 78 մարզիկներ 23 քաղաքներից։ Այդ քաղաքներն են՝ Երևան, Գյումրի, Հրազդան, Կապան, Վարդենիս, Մասիս, Լոռի, Թալին, Բյուրեղավան, Գորիս, Սպիտակ, Աբովյան, Ծաղկաձոր, Նաիրի, Չարենցավան, Մարտունի, Քեսաբ, Բուենոս Այրես, Ամստերդամ, Թբիլիսի, Պաբիանիցե, Բելխատա, Փարիզ։