Հայտնի են տղամարդկանց բասկետբոլի 1/8 եզրափակչի զույգերը

Համահայկական 8-րդ խաղերի տղամարդկանց բասկետբոլի մրցաշարում ձևավորվել են 1/8 եզրափակչի զույգերը։ Քառորդ եզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն հետևյալ թիմերը․
Բեվերլի Հիլս – Կահիրե
Մոսկվա – Բերբանք
Մոնրեալ – Գլենդել Մոնրոուզ
Մալիբու – Սպահան
Երևան – Արաք
Արթիկ – Հոլիվուդ
Գյումրի – Թեհրան
Հալեպ 1 – Գլենդել
Համահայկական 8-րդ խաղերի բասկետբոլի մրցաշարը մեկնարկել է օգոստոսի 6-ին։ Կավարտվի 18-ին։ Տղամարդկանց պայքարի 1/8 եզրափակչի բոլոր հանդիպումները կկայանան օգոստոսի 14-ին «Միկա» մարզահամալիրում։ Խաղերը կընթանան 10։00-ից մինչև 20։30։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ